Հունիսի 24-ին նշվում է Կին վարորդների միջազգային օրը:

Հունիսի 24-ին նշվում է Կին վարորդների միջազգային օրը:
24 հունիսի, 2022 թ.

Women’s World Car of the Year (https://www.womensworldcoty.com) մրցույթի կազմակերպիչները հունիսի 24-ը հռչակել են Կին վարորդների միջազգային օր՝ ընդգծելու համար, որ ավտոմոբիլային ոլորտի ապագան էականորեն կախված է կանանցից։ Այս ամսաթվի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց այդ օրը Սաուդյան Արաբիայի իշխանությունները, լինելով վերջինը աշխարհում, վերացրին ավտոմեքենա վարելու՝ կանանց համար գործող արգելքը։

Ավտոմոբիլային շարժունակության տեսանկյունից կանանց ներգրավվածության կարևորությունը վկայում է մի քանի փաստ։ Այսպես,

  • Զարգացած երկներում նոր թողարկվող վարորդական իրավունքի վկայականների մոտ 50%-ը տրամադրվում է կանանց։
  • Բացի այդ, Գերմանիայում և Իսպանիայում գործող վկայականների 42%-ը պատկանում է կանանց, Չեխիայում այդ ցուցանիշը հասնում է 48%-ի, իսկ Կանադայում և Նոր Զելանդիայում՝ 49%-ի։ Մի փոքր հետ են մնում Իսրայելում, որտեղ կանանց է պատկանում գրանցված վկայականների 45%-ը։
  • Որոշ երկներում, օրինակ ԱՄՆ-ում, նոր ավտոմեքենաների գրեթե 62%-ը գնում են կանայք։

Այսօր, երբ ավտոմոբիլային շուկան լուրջ խնդիրների առջև է կանգնած, կանայք հայտնվում են առաջատար ավտորատադրողների ուշադրության կենտրոնում՝ կազմելով երկների մեծ մասի բնակչության մոտ կեսը։ Մեր համոզմամբ ևս եկել է մոտեցումները իսկապես փոխելու ժամանակը, և ավտոմոբիլային ընկերությունները խորապես հասկանում են դրա անհրաժեշտությունը։ Երկների մեծ մասում աճում է նաև կանանց գնողունակությունը, ինչը հանգեցնում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ սկսում են գերադասել բարձր դասի ավտոմեքենաներ։

Դիտել բոլորը