Մեր մասին
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպությունը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին: Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2019 թ՝ իրավաբանական հենք ստեղծելով մինչ այդ չկանոնակարգված համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
ԱՊՆԱ-ն կոչված է ուղղել իր ջանքերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների մշակմանն ու տարածմանն օժանդակելուն, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելուն:
Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած պետական, հասարակական, կոմերցիոն ձեռնարկությունների հետ, որոնց աշխատանքը, նպատակներն ու գործունեությունը համընկնում են Ասոցիացիայի կանոնադրական նպատակների իրականացմանը, նպաստում են մեր երկրի տնտեսական ուղղակի և անուղղակի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության դերի բարձրացմանը համաշխարհային ավտոմոբիլային շուկայում տեղի ունեցող գործընթացներում: