Tesla-ն շարունակում է մնալ ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը։

Tesla-ն շարունակում է մնալ ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը։
08 հունիսի, 2022 թ.

Հրապարակվել է խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների ռեյթինգը ըստ կապիտալիզացիայի, որը հաշվարկվում է թողարկված բաժնետոմսերի քանակի և դրանց ընթացիկ արժեքի հիման վրա։ Ինչպես և նախորդ տարի, այդ ցանկը գլխավորում է Tesla-ն, որի կապիատալիզացիան կազմում է 728,8 միլիարդ դոլար։ Երկրորդ տողը բաժին է հասել ճապոնական Toyota-ին՝ 228,9 միլիարդ դոլար ցուցանիշով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է չինական BYD կոցներնը՝ 128,8 միլիարդ դոլար շուկայական արժեքով։ Առաջին անգամ եռյակից դուրս է մնացել գերմանական Volkswagen-ը, որն այժմ գնահատվում է 117,6 միլիարդ դոլար։

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա փետրվարին BYD-ն հայտարարեց, որ հրաժարվում է ոչ-էլեկտրականացված ավտոմեքենաների արտադրությունից և պատրաստվում է կենտրոնանալ հիբրիդների և էլեկտրական մոդելների տեսականու վրա։ Ընդ որում BYD-ն իսկապես եզակի ընկերություն է այն առումով, որ կարող է աշխատել առանց կողմնակի մատակարարներից ունեցած կախվածության։ Կոնցերնի գործարաններում արտադրվում են ինչպես մարտկոցներ, այդպես էլ միկրոէլեկտրոնային սարքեր, որոնց սուր պակասը շարունակում է անդառնալի վնաս հասցնել համաշխարհային ավտոմոբիլային տնտեսությանը։ BYD-ի հիմնական շուկան շարուանակում է մնալ Չինաստանը, թեպետ այս մակնիշի ավտոմեքենաները արդեն իսկ պաշտոնապես վաճառվում են Նորվեգիայում և Հարավային Ամերիկայի մի շարք երկներում։

Բացի վերը հիշատակված մակնիշներից, առաջին տասնյակի մեջ տեղ են զբաղեցրել Mercedes-Benz-ը (77,92 միլիարդ դոլար), BMW-ն (58,74 միլիարդ դոլար), General Motors-ը (55,95 միլիարդ դոլար), Ford-ը (54,25 միլիարդ դոլար), Stellantis-ը (46,83 միլիարդ դոլար) և Honda-ն (43,77 միլիարդ դոլար)։ Նկատենք, որ առաջին քսանյակում ամրապնդվել են միանգամից հինգ չինական ավտոարտադրող ընկերություն։ Ինչ վերաբերում է շահութաբերությանը, ապա այստեղ առաջատարներն են Volkswagen-ը, Toyota-ն և Mercedes-Benz-ը։

Դիտել բոլորը