ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ PORSCHE TAYCAN CROSS TURISMO-Ն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ PORSCHE TAYCAN CROSS TURISMO-Ն։
16 մարտի, 2022 թ.

Հայաստանում Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Աուտոհաուս» ընկերությունը ներկայացրել է մակնիշի առաջին ամբողջովին էլեկտրական սպորտային մեքենան՝ Porsche Taycan CrossTurismo մոդելը։ Շնորհանդեսը կայացավ Երևանի «Դվին» համալիրի «Hagobian Gallery» պատկերասրահում, և բացի զուտ ավտոմեքենայի ցուցադրությունը հյուրերի համար նախատեսված էր կոնյակի եւ ինքնատիպ կոկտեյլների հյուրասիրություն «Պորշե կենտրոն Երեւան»-ի գործընկեր «Պեռնո Ռիկար Արմենիա»-ի կողմից։


Այն պատկանում է CUV (Crossover Utility Vehicle) դասին, որը միավորում է սեդանների և SUV (Sport Utility Vehicle) մեքենաների բնութագրերը: Ամբողջացբնելով Taycan մոդելի նորարարական տեխնոլոգիաները` Taycan Cross Turismo-ն նախատեսված է այն գնորդների համար, որոնք նախապատվությունը տալիս են էլեկտրական մեքենաներին, ցանկանում են ունենալ ավելի շատ ազատ տարածք իրենց ավտոմեքենայում եւ ցանկանում են վարել էլեկտրական մեքենա նաեւ ասֆալտապատ ճանապարհներից դուրս՝ չկորցնելով սպորտային և դինամիկ որակները։

Taycan Cross Turismo մոդելի թափքն առանձնանում է բացառիկ լուծումների առկայությամբ, մասնավորապես՝ օրիգինալ, բայց նաև Porsche-ի շունչն ու ԴՆԹ-ն աևտահայտող տանիքի աերոդինամիկ ուրվագծով։ Տայկանի բազում առանձնահատկությունները հարմարավետ են դարձնում այն և առօրյայում։ Հիշատակման են արժանի արագ լիցքավորման հնարավորությունը, մինչև 365 կմ ընթացքի պաշարը, ընդարձակ սրահն ու բեռնախցիկը։

Հավելյալ համայնապատկերային տանիքի հետ համատեղ կարելի է պատվիրել տանիքի ուղեկիր ձողերը, որոնց վրա կարելի է ամրացնել Performance բեռնարկղը։ Նստարանների ամբողջովին ծալվելու եւ բեռնախցիկի ծալվող ծածկն ամբողջովին հեռացնելու հաշվին մեծանում է բեռնատարողությունը։ Պայուսակների համար կեռիկներ կան բեռնախցիկում, որոնց օգնությամբ կարելի է ամրացնել գնումների կամ լրացուցիչ պարագաններով պայուսակները։ Իսկ հատուկ Cross Turismo-ի համար նախատեսված հեծանիվների ամրակը տեղադարվում է արագ ու հեշտությամբ։ Այն առանձնանում է կայունությամբ եւ ֆունկցիոնալությամբ։ Այս համակարգը թույլ է տալիս տեղափոխել մինչեւ 50 կգ քաշով բեռ։ Բեռնախցիկը անխոչընդոտ հասանելի է անգամ ամրակի վրա 3 հեծանիվների առկայության դեպքում։



Տպավորիչ է այս մոդելի անցողականությունը։ Սերիական լիաքարշ համակարգը ապահովում է օպտիմալ կցորդում ամենատարբեր մակերևույթների հետ։ Բազային համալրմամբ մեքենաներում առաջարկվում են նաեւ օդաճնշիչ կախոցներ՝ ճանապարհային ցանկացած իրավիճակներում առավել հարմարավետ երթևեկության եւ թափքի օպտիմալ մակարդակն ապահովելու համար։ Բացի այդ՝ մեծացված լուսածերպը հնարավորություն է տալիս այս մոդելին ավելի վստահ հաղթահարել արտաճանապարհային իրավիճակները։


«Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի խորհրդատու մենեջեր Քրիստինե Բարսեղյանը ընդգծեց, որ մեքենայի գլխավոր առավելությունն էկոլոգիապես մաքուր լինելն է, իսկ որպես սպորտային մեքենա՝ այն ավելի դինամիկ է, ավելի մեծ արագություն է զարգացնում, քան բենզինով ներքին այրման շարժիչով մեքենաները․«Ճիշտ է, սպորտում յուրաքանչյուր միլիվայրկյանը հաշիվ է, առօրյայում՝ գուցե այդքան էլ չէ, բայց առօրյայի համար կարեւոր են ավելի տնտեսող հատկանիշները, որ գնորդն ավելի մոտ լինի նորարարական տեխնոլոգիաներին, տնտեսի իր ժամանակը»,- նշեց նա։

Շնորհանդեսին ներկա էր նաև TAG Heuer ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ իր բացառիկ ժամացույցներով։ Միջոցառման հատուկ հյուրն էր«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Մալենան՝ իր «Քամի-քամի» երգով։ Նրա ելույթի ավարտին էլ ցուցադրվեց օրվա հերոսը՝ Porsche Taycan Cross Turismo-ն։

Դիտել բոլորը