General Motors-ը փոխել է լոգոտիպը 57 տարի հետո:

General Motors-ը փոխել է լոգոտիպը 57 տարի հետո:
11 հունվարի, 2021 թ.

Ամերիկյան General Motors ընկերությունը առաջին անգամ 57 տարվա ընթացքում փոխել է իր լոգոտիպը: Այսուհետ ֆիրմային GM հապավումը գրված կլինի ոչ թե մեծատառ, այլ փոքրատառ, շրջանակը կունենա կլորավուն գծեր, իսկ ստորին գիծը մնացել է միայն «m» տառի տակ` ստեղծելով նմանություն էլեկտրական խրոցի հետ:

General Motors-ի մամլո ծառայությունը նոր լոգոտիպի ևս մեկ լրացուցիչ բացատրություն է տալիս: Հորիզոնական գծով «m» տառը խորհրդանշում է նորագույն Ultium տեխնոլոգիան: Հենց Ultium քարշային մարտկոցներն ու Ultium Drive ուժային ագրեգատներն են, որ General Motors-ը համարում է իր ապագա էլեկտրամոբիլների գլխավոր նոու-հաուն:

Դիտել բոլորը