ԿԱՐԿՈՄԱՎՏՈ-ն՝ FOTON-ի պաշտոնական դիստրիբյուտոր

Հայաստանի ավտոմոբիլային շուկան համալրվել է նոր միջազգային ապրանքանիշով․ «Կարկոմավտո» ընկերությունը դարձել է չինական FOTON-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Համագործակցության մեկնարկի շրջանակում Երևանում՝ Մազմանյան 1 հասցեում՝ Garage Masters Mall-ում, հանդիսավորությամբ բացվել է ապրանքանիշի նոր ցուցասրահը։

1995 թվականից գործող «Կարկոմավտո»-ն Հայաստանի ավտոմոբիլային շուկայի առաջատար և փորձառու ընկերություններից է։ Ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ներկայացրել է ԳԱԶ, ՈՒԱԶ, ՊԱԶ և ԼԱԴԱ ապրանքանիշերը՝ ձևավորելով վստահելի գործընկերային ցանց և համագործակցելով ինչպես պետական կառույցների, այնպես էլ Հայաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների հետ։ Այսօր ընկերության վաճառած ավտոմեքենաների թիվը մոտենում է 10 հազարի։

Նոր համագործակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2025 թվականին, իսկ 2026 թվականի հունվարին կնքված պայմանագրով «Կարկոմավտո»-ն ստացել է FOTON ապրանքանիշը Հայաստանում պաշտոնապես ներկայացնելու իրավունքը։

Ներկայացված լինելով շուրջ 110 երկրում՝ FOTON-ը միջազգային ավտոարդյունաբերության ճանաչված ներկայացուցիչներից է։ Ապրանքանիշի միջազգային դիրքերն ամրապնդվում են նաև Daimler, Cummins և Mitsubishi ընկերությունների հետ համագործակցությամբ։ FOTON-ի արտադրական տեսականին ներառում է տարբեր նշանակության բեռնատարներ, ավտոբուսներ և հատուկ նշանակության մեքենաներ՝ նախատեսված տնտեսության տարբեր ոլորտների համար։

FOTON-ի ներկայացուցիչների խոսքով՝ հայկական շուկայում ապրանքանիշի զարգացման համար կարևոր դեր է ունեցել «Կարկոմավտո»-ի ընտրությունը՝ հաշվի առնելով ընկերության երկարամյա փորձը, մասնագիտական ներուժն ու շուկայում ձևավորած հեղինակությունը։

Ցուցասրահի պաշտոնական բացման միջոցառմանը ներկա էին FOTON-ի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներ, Կարկոմավտոյի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ FOTON-ի Հարավային Ասիայի և Կովկասի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Էրիկ Ուանգը կարևորեց «Կարկոմավտո»-ի հետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով Հայաստանում ապրանքանիշի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Նոր ցուցասրահում հաճախորդները հնարավորություն կունենան ծանոթանալու FOTON-ի մոդելային շարքին և ընտրելու իրենց բիզնեսի պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Բացի այդ, «Կարկոմավտո»-ի գործընկեր «Armenian Leasing Company»-ն առաջարկում է կոմերցիոն ավտոմեքենաների ձեռքբերման հատուկ ֆինանսավորման պայմաններ. 10% կախավճարի դեպքում 0.9% տարեկան տոկոսադրույք Բոլոր մոդելները տրամադրվում են արտադրողի պաշտոնական երաշխիք՝ 3 տարի կամ 100.000 կմ վազք (ըստ առաջնահերթության)։