Միջազգային աշխատարան ճանապարհային անվտանգության հարցերով

Միջազգային աշխատարան ճանապարհային անվտանգության հարցերով
04 հունիսի, 2025 թ.

2025 թվականի հունիսի 3-ին ԱՊՆԱ նախագահ Արտոյմ Պետրոսյանը, որը միաժամանկ հանդիսանում է Հայսատանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի՝ Ճանապարահային անվտանգության և շարժունակության գծով ղեկավարը, մասնակցեց Հայաստանում ճանապարհային անվտանգության խնդիրներին նվիրված աշխատարանաին, որը կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի կողմից։ Միջոցառումը միավորոել էր տարբեր միջազգային գործակալությունների և տեղական պետական մարմինների ներկայացուցիչների, որոնք հավաքվել էին՝ գնահատելու ճանապարհային անվտանգության ընթացիկ խնդիրներն ու Safe System համակարգի կիրառման շնորհիվ իրավիճակի փոփոխության հեռանկարները։

Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին մտածելու տեղիք տվող զեկույցներ, որոնցից առավել համապարփակը Ճանապարհային անվտագնության առաջատար մասնագետներից մեկի՝ դոկտոր Սոամս Ջոբի զեկույցն էր։ Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՃԱԱԽ-ի ու iRAP ծրագրի ներկայացուցիչները։ Մասմակիցները խմբային քննարկումների ընթացքում անդրադարձան ենթակառուցվածքների անվտանգությանը, արագության ռեժիմի կարգավորմանը, երթևեկության մասնակիցների վարքին և ընդունվող լուծումների ինստիտուցիոնալացմանն ոււղված մոտեցումներին առնչվող թեմաների։

Նման միջոցառումները ընդգծում են միջգերատեսչական համագործակցության և տվյալահեն ռազմավարության կարոևորությունը Հայաստանի ճանապարհների անվտանգությունը բարձրացնելու և մահածության ցուցանիշները էականորեն կրճատելու հարցում։ Հանդիսանելով այս խնդրին առնչվող կառույցներից մեկը՝ Ասոցիացիան մշտապես հավատարիմ է գործընկերական կապերի ամրացմանն ու ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված արդյունավետ լուծումների կիրառմանը։

Դիտել բոլորը