Կորոնավիրուսը սպառնում է ավտոմոբիլային աշխարհին:
Կորոնավիրուսի բռնկումը սկսում է սպառնալիք դառնալ նաև համաշխարհային ավտոարտադրությանը: Այսպես, Fiat Chrysler Automobilesկոնցերնը արդեն նախազգուշացրել է, որ կարող է ժամանակավորապես փակել եվրոպական գործարանը, եթե պահեստամասերի չինական մատակարարները չվերադառնան կանոնավոր աշխատանքի:
Հաջորդ մի քանի շաբաթները կարող են որոշիչ նշանակություն ունենալ ավտոարտադրողների համար: Չինաստանում թողարկվող պահեստամասերը կիրառվում են ամբողջ աշխարհով մեկ արտադրվող միլիոնավոր ավտոմեքենաներում: Իսկ կորոնավիրուսի համաճաարակի էպիկենտրոն հանդիսացող չինական Հուբեյ նահանգը նաև ավտոպահեստամասերի արտադրության և մատակարարման խոշարագույն կենտրոններից մեկն է:
Ոլորտի մասնագետները պնդում են, որ հունվարի վերջին՝ չինական Ամանորի նախօրեին, մատակարարները դեռևս ունեին պահեստամասերի բավարար պաշարներ թե պահեստներում, թե արդեն իսկ տարբեր գործարաններ ուղարկած: Սակայն վիրուսի տարածման պատճառով չինական գործարաններից շատերը երկարացրել են արձակուրդ մինչև փետրավի 9-ը: Որոշները՝ նույնիսկ ավելի երկար ժամանակով: Պահեստային պաշարները կսկսեն սպառվել, եթե պահեստամասերի չինական գործարանները չկարողանան վերսկսել աշխատանքը հաջորդ շաբաթ, կամ շարունակեն սահմանափակվել դեպի Չինասատան և Չինաստանից կատարվող ավիաչվերթները: