Nissan-ը ներկայացրել է նոր լիաքարշ համակարգ:
Լաս Վեգասում անցկացվող CES 2020ցուցահանդեսի շրջանակներում Nissanընկերությունը ներկայացրել է նոր լիաքարշ համակարգ, որը բաղկացած է երկու շարժիչներից: Ակնկալվում է, որ այդ տեխնոլոգիան կկիրառվի Nissan-ի առաջին էլեկտրական քրոսովերում՝ Ariya-ում, որը վաճառքի կհանվի արդեն 2021 թվականին: e-4ORCEանվանումը ստացած համակարգը ապահովում է բարձր ոլորող մոմենտ, հստակ կառավարում և կայունություն, ասվում է Nissan-ի հաղորդագրության մեջ:Դա հնարավոր է դարձել յուրաքանչյուր անիվին հաղորդվող էներգիայի մատակարարումը օպտիմալացնելու հաշվին:
Առջևի և հետևի սռնիներին հաղորդվող հզորությունը կարելի է կարգավորել միմյանցից անկախ, իսկ աջ և ձախ անինվների ոլորող մոմենտը մոդուլավորվում է համաձայնեցված արգելակման շնորհիվ: Ինչպես նշեց հետազոտությունների և առաջադեմ տեխնոլոգիաների գծով Nissan-ի տնօրեն Տակաո Ասամին, e-4ORCEտեխնոլոգիան ապահավում է հստակ կառավարում, շրջադարձերի հաղթահարում և ավելի լավ կցորդում սայթաքուն մակերևույթների վրա:
Բացի ոգեշնչող արագացումից և զանազան մակերույթների վրա, ինչպիսին են, օրինակ, ձյունը կամ թաց ասֆալտը, հուսալի կառավարումից, երկու շարժիչների միաժամանակյա կառավրումը թույլ է տալիս ապահովել նաև ավելի սահուն արգելակում: Առջևի և հետևի շարժիչների օգնությամբ կատարվող ռեգեներատիվ արգելակումը թույլ է տալիս ուղևորներին ավելի քիչ հոգնել քաղաքային երթևեկութան՝ անընդհատ արագացող և դանդաղող հոսքի մեջ: Շարժիչի հստակ կառավրումը ապահովում է նաև ավելի սահուն ընթացք քանդքնդված ճանապարհների վրա: Ըստ ավտոարտադրողի, երկու շարժիչով տեխնոլոգիան հիմնված է այն դասերի վրա, որոնք Nissan-ը քաղել է GT-R-ի վրա կիրառված՝ ոլորող մոմենտի բաժանման ATTESA E-TSհամակարգը և Nissan Patrol-ի 4x4i խելացի լիաքարշ համակարգընախագծելիս: