Bosch-ի ստեղծած տեխնոլոգիան կհետևի վարորդի պահվաքծին:

Bosch-ի ստեղծած տեխնոլոգիան կհետևի վարորդի պահվաքծին:
16 դեկտեմբերի, 2019 թ.

Գերմանական Boschընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա հետևել այն ամենին, ինչը կատարվում է ավտոմեքենայի սրահում: Արհեստական բանականության հիման վրա նախագծած համակարգը կգնահատի վարորդի պահվածքը, մասնավորապես՝ արդյոք նա չի շեղում ուշադրությունը վարելուց, օրինակ՝ հեռախոսի վրա: Համակարգի զանգվածային ներդրումը սերիական ավտոմեքենաներում ենթադրաբար կսկսվի 2022 թվականից: Bosch-ում հաշվարկել են, որ այս տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ մինչև 2038 թվականը Եվրոպայում կարող է փրկվել 25 000 մարդու կյանք և կանխվել 140 000 ծանր վնասվածք:

Հայտնի է, որ 50 կմ/ժ արագությամբ ընթանալիս՝ ավտոմեքենան երեք վայրկյանում անցնում է 42 մետր: Անվտանգության մասնագետները պարզել են, որ հենց այդքան ժամանակ էլ ծախսում է վարորդը՝ ստուգելու համար հեռախոսով ստացած հաղորդագրությունները: Համապատասխանաբար, եթե արագությունը ավելի բարձր է, այդ նույն ժամանակահատվածում ավտոմեքենան ավելի մեծ տարածություն է հաղթահարում, ինչը լրացուցիչ ռիսկի պատճառ է հանդիսանում:

Դժբախտ պատահարները կանխելու նպատակով Bosch-ն առաջարկում է ղեկի մեջ տեղադրել հատուկ տեսախցիկ, որն անընդհատ կհետևի վարորդի հայացքի ուղղությանը և նրա գլխի դիրքին: Վարորդի ուշադրության շեղվելու դեպքում արձակվող ձայնային ազդանշանը և արագության ավտոմատ նվազեցման ֆունկցիան կօգնեն վարորդներին ավելի գիտակից լինել և չշեղվել կողմնակի զբաղմունքների վրա: Հատկանշական է, որ համակարգի հնարավորությունները կարելի է ընդլայնել լրացուցիչ տեսախցիկների շնորհիվ, որոնք կհետևեն ոչ միայն վարորդի, այլև մնացած, այդ թվում՝ երկրորդ շարքում երթևեկող ուղևորների պահվածքին:

Դիտել բոլորը