BMW Concept 4` չորրորդ սերիայի նոր նախատիպ

BMW Concept 4` չորրորդ սերիայի նոր նախատիպ
11 սեպտեմբերի, 2019 թ.

BMW ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահում ցուցադրել է Concept 4 շոու-կարը, որը արտացոլում է այն, թե ինչպես կզարգանա չորրորդ սերիայի մոդելների ընտանիքի դիզայնը: Արտահայտիչ կուպեն նկարագրվում է, որպես ապրանքանշանի «գեղագիտական էություն», որը համատեղում է «կատարյալ համամասնությունները մաքուր և հղկված դիզայնի հետ»:

BMW Concept 4 մոդելի գլխավոր առանձնահատկությունը ռադիառորի եռաչափ ճաղավանդակն է՝ համադրված ուղղաձիգ «քթանցքներով»: Այս լուծումը ոչ միայն կապում է կոնցեպտը բավարական ընկերության վերջին մոդելների և, մասնավորապես, Vision iNEXT մոդելի հետ, այլև հիշեցնում է ապրանքանշանի անցյալի մասին, քանի որ դեպի վերև ձգված անցքերը առաջին անգամ կիրառվել են այնպիսի պատմական մոդելերի վրա, ինչպիսին են BMW 328-ը և 3.0 Csi-ը:

Շոու-կարի այլ առանձնահատկություններից հիշատակման են արժանի նաև առանց ցրիչների լուսարձակները, որոնք, ասես, հանդիսանում են էքստերիերի դիզայնի մաս, թափքի հատուկ ներկվածքը՝ Forbidden Red կարմիր երանգով, 21-դյույմանոց անվասկավառակները, ինչպես նաև հետևի լապտերները, որոնք բաղկացած են մեկ L-աձև օպտիկամանրաթելային տարրից և հիշեցնում են 8-րդ սերայի կուպեն:

BMW-ի դիզայնի գծով տնօրեն Դոմագոյ Դուկեչը նշում է, որ Concept 4-ի ոճային լուծումները իրենց մարմանավորումը կստանան նաև հաջորդ սերնդի չորրորդ սերայի մոդելներում: Իսկ թե որքանով սերիական ավտոմեքենան կտարբերվի ներկայացված կոնցպետից, պարզ կդառնա արդեն 2020 թվականին:

Դիտել բոլորը