ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է PORSCHE ԿԵՆՏՐՈՆԸ

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է PORSCHE ԿԵՆՏՐՈՆԸ
04 ապրիլի, 2023 թ.

Պորշե Կենտրոն Երևանը մարտի 31-ին նշեց իր վերաբացումը՝ դառնալով երազանքների տուն, որտեղ Պորշե էնտուզիաստները կարող են կիսել միմյանց ոգևորությունը, տեսնել կամ ուրվագծել իրենց երազանքների Porsche-ն։

Վերաբացված կենտրոնում ստեղծվել են հաղորդակցության և ոգեշնչման համար նախատեսված առանձին հատվածներ, որոնք Պորշեի երկրպագուներին էլ ավելի լավ կընկղմեն Պորշեի աշխարհ։ Թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հաճախորդին հնարավորություն է տրվում ինտերակտիվ կերպով ծանոթանալու ապրանքանիշին. նոր կենտրոնում ֆիզիկական տարածքի և թվային աշխարհի սահմանները գրեթե վերանում են։

Կենտրոնը կազմված է սպասարկման սրահից, գրասենյակներից և ցուցասրահից։ Վերջինը բաժանված է մոդուլների՝ Highlights, E-Performance, Approved, Tequipment, Fitting Lounge։ Առանձնացված է նաև տարածք թվայնացման համար. ցուցասրահում ներկայացված են հպազգայուն սարքեր:

Պորշե Կենտրոն Երևանի գործունեության հասցեն նույնն է՝ Ծովակալ Իսակովի պող. 32/1։

Դիտել բոլորը