«ՄՈՒՐԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է GEELY ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

«ՄՈՒՐԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է GEELY ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
30 հունվարի, 2023 թ.

Մինչ այսօր հիմնականում Nissan մակնիշի ավտոմեքենաների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Մուրան» ընկերությունը 2022 թվականի դեկտեմբերից հանդիսանում է նաև հանրահայտ չինական Geely ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Geely-ն վերջին տարիներին մեծ թափ հավաքած չինական ավտոարդյունաբերության առաջատարներից մեկն է, որը ոչ միայն շուկա է հանում սեփական նախագծերը, այլև լայնորեն կիրառում է համաշխարհային այնպիսի հսկաների փորձն ու տեխնոլոգիաները, ինչպիսին է, օրինակ, Volvo-ն։

«Մուրան»-ի սրահում ներկայումս ցուցադրված են կոմպակտ քաղաքային քրոսովերներ, որոնք աշխատում են ինչպես ավանդական բենզինային վառելիքով, այդպես էլ էլեկտրականությամբ, ինչը նշանակում է, որ հաճախորդներին հասանելի կլինի հարուստ ընտրություն։ Բոլոր մոդելների համար գործում են երաշխիքային պայմաններ ու առաջարկվում են ֆինանսական լուծումներ։

Դիտել բոլորը