Երևանում բացվեցին Renault և LADA ապրանքանշանների նոր ավտոսրահները

Երևանում բացվեցին Renault և LADA ապրանքանշանների նոր ավտոսրահները
05 նոյեմբերի, 2021 թ.

Նոյեմբերի 5-ին Երևանում՝ Աճառյան 42 հասցեում, տեղի ունեցավ «Մեգնա» ընկերության Renault և LADA ավտոսրահների պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Renault Group-ի հայաստանյան և ռուսաստանյան ներկայացուցիչները, այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին։ Բացման արարողությունը ուղեկցվեց նրբաճաշակ երաժշտությամբ և հյուրասիրությամբ, իսկ հյուրերը հնարավորություն ստացան նաև ծանոթանալ հայ գեղանկարչության վարպետների գործերին։

Նոր դիլերային կենտրոնների այս ընդարձակ և նորագույն ստանդարտներով կառուցված սրահում ներկայացված կլինի Renault և LADA ապրանքանիշների ողջ մոդելային շարքը։ Նշենք նաև, որ նոր ավտոսրահների բացման կապակցությամբ «Մեգնա» ընկերությունը հանդես կգա տվյալ ապրանքանիշերի թիրախային լսարաններին ուղղված հատուկ առաջարկներով, մասնավորապես՝ կներկայացվեն արտոնյալ ֆինանսավորման և trade-in–ի պայմաններ, կիրականացվի թեստ-դրայվի լայնածավալ ծրագիր։

Հիշեցնենք, որ «Մեգնա» ընկերությունը հիմնանդրվել է 2005թ. և հանդիսանում է Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ընկերությունն իր հաճախորդներին է ներկայացնում այս աշխարհահռչակ ընկերության ամենատարբեր մոդելները: 2020թ.-ից ընկերությունը հանդիսանում է նաև LADA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեգնա» ընկերությունը իրականացնում է նաև ավտոմեքենաների երաշխիքային և hետերաշխիքային սպասարկում։

Դիտել բոլորը