J.D. Power-ը հրապարակել է Tech Experience Index (TXI) վարկանիշը:

J.D. Power-ը հրապարակել է Tech Experience Index (TXI) վարկանիշը:
24 օգոստոսի, 2020 թ.

Ամերիկյան J.D. Powerընկերությունը հրապարակել է Tech Experience Index (TXI)տարեկան վարկանշային աղյուսակը, որն ապացուցում է, որ այն ավտոարտադրողները, որոնք առաջինն են ներմուծում որևէ նորություն, այն դեպքում, երբ հաճախորդները գնահատում են այդ նորույթները, բոլորից շատ են շահում, երբ այդ տեխնոլոգիաները դառնում են զանգվածային: Արդեն հինգերորդ տարին անցկացվող ուսումնասիրությունը 2020 թվականին առանձնակի ուշադրություն է դրաձրել ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին, մանավանդ՝ դրանց շուկա դուրս գալու սկզբնական շրջանում:

Նորարարությունների TXI ինդեքսը չափում է, թե որքան արդյունավետ է յուրաքանչյուր ավտոարտադրող շուկա հանում իր տեխնոլոգիաները՝ գնահատելով այդ գործընթացը ընդհանուր 1000-միավորանոց սանդղակով: Ինդեքսը ընդհանրացնում է յուրաքանչյուր ապրանքանշանի տեխնոլոգիաների ընդունելիության մակարդակը և դրանց իրականացման որակը: Իրականացման տեսանկյունից գնահատումը որոշում է, թե որքանով է տեխնոլոգիան դուր գալիս ավտոմեքենայի սեփականատիրոջը և որքան խնդիրներ են առաջանում դրանց օգտագործման ժամանակ:

Տեսանելիության «կրեատիվ» լուծումների բարձր պահանջարկ: Սեփականատերերը բարձր են գնահատում այն տեխնոլոգիաները, որոնք ապահովում են «աչքերի լրացուցիչ զույգ» և օգնում են կառավարել ավտոմեքենան: Հատկանշական է, որ լյուքս դասի ավտոմեքենաների սեփականտերերը հենց այս տեխնոլոգիաներն են գնահատում բոլորից բարձր՝ առաջնություն տալով դրանց՝ ուսումնասիրության մեջ կիրառված վեց չափորոշիչներից հինգով: Զարմանալի չէ, որ տեսախցիկով սարքավորված հետին տեսադաշտի հայելին ամենաբարձր գնահատական՝ 894 միավոր է ստացել շքեղ մեքենաների վարորդների շրջանում: Դրան հետևում է ավտոմեքենայի շրջակա տարածության տեսանելիույան տեսախցիկը՝ 884 միավոր: Տեսանելիության առաջադեմ տեխնոլոգիաների մեջ հետին տեսադաշտով տեսախցիկը առաջատար է նաև զանգվածային սպառման մոդելների սեգմենտում՝ 889 միավոր: Հաջորդ տեղերում են կցորդի տեսանելիության տեխնոլոգիան (874 միավոր) և ավտոմեքենայի շրջակա տարածության տեսանելիության տեսախցիկը (858 միավոր): Այս բոլոր երեք ֆունկցիաներով սարքավորված մեքենաների սեփականատերերը նշում են, որ կցանկանային տեսնել դրանք նաև իրենց հաջորդ ավտոմեքենայում (73%՝ տեսախցիկով սարքավորված հետին տեսադաշտի հայելու, 62%՝ ավտոմեքենայի շրջակա տարածության տեսանելիույթան տեսախցիկի և 53%՝ կցորդի և դրա հետագծի արտացոլման տեխնոլոգիայի համար):

Ավտոմեքենայի ֆունկցիաների կառավարում ժեստերի օգնությամբ: Շքեղ ավտոմեքենաների սեփականատերերի շրջանում ժեստերով կառավարվող տեխնոլոգիաները (հասանելի չեն զանգվածային սեգմենտում) աչքի են ընկնում բավարարվածության առավել ցածր ռեյթինգով: Այս տեխնոլոգիաներից սեփական ավտոմեքենաներում օգտվող վարորդները բախվում են ավելի շատ խնդիրների (36 խնդիր յուրաքանչյուր 100 ավտոմեքենայի համար), քան նմանատիպ այլ տեխնոլգիաներից օգտվողները: Այս ավտոսեփականատերերի մեծ մասը (61%) օգտվում են տեխնոլոգիայից ղեկին անցակցրած ժամանակի կեսից պակաս ժամանակահատվածում, ընդ որում 14% տոկոսը երբեք չեն օգտվել դրանից, իսկ 16% փորձել են, սակայն գերադասում են չօգտվել:

Շատ վարորդներ չեն վստահում ավտոմատացված վարման տեխնոլոգիաներին: Վարման ժամանակ ակտիվ օժանդակման համակարգը նախագծված է այնպես, որպեսզի ավտոմեքենան կարողանա ինքնուրույն կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսին են արագացումը, արգելակումը և ղեկային կառավարումը, մինչ վարորդը կենտրոնանում է ավտոմեքենայի ընդհանուր կառավարման վրա: Որոշ վարորդներ նշում են այդ տեխնոլոգիաների օգտագործումից ստացված իրենց դրական փորձը (օրինակ, սթրեսի և հոգնածության մակարդակի նվազեցում ուղևորության ավարտին), սակայն անկախ դրանից կան նաև վարորդներ, որոնք այդ տեխնոլոգիաները համարում են շեղող կամ նյարդայնացնող: Հատկանշական է, որ կախված ապրանքանշանից, իրականացման ռամզավարությունները տարբերվում են տեխնոլոգիաների աշխատանքի, ինչպես նաև դրանց գործարկման պայմանների տեսանկյունից: Ինքնավար համակարգերից ճիշտ օգտվելու կանոնները սովորեցնելը կարևոր նախապայման է տեխնոլոգիայի հնարավորությունների սխալ ընկալումը վերացնելու հարցում, չնայած շատ դեպքերում նման ուսուցում չի իրականացվում:

Վարկանիշի մեջ առաջին անգամ ներառվել են Tesla ավտոմեքենաները: Այս արտադրողը պաշտոնապես չի ներառված ուսումնասիրվող ապրանքանշանների շարքում, քանի որ չի համապատասխանում վարկանիշի բոլոր չափորոշիչներին: Մասնավորապես, ի տարբերություն այլ արտադրողների, Tesla-ն թույլատվություն չի տալիս J.D. Power-ին՝ հարցումներ կատարել 15 նահանգներում ապրող իր հաճախորդների շրջանում, այնպես որ Tesla-ի գնահատականը հիմնված է մնացած 35 նահանգների բնակիչների հարցման վրա: Դրանց արդյունքում Tesla-ն հավաքել է 593 միավոր, ինչը ապրանքանշանին թույլ կտար գրավել երկրորդ տեղը ընդհանուր վարկանիշում:

Առավել բարձր վարկանիշով ապրանքանշաններ:

Ընդհանուր վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Volvo-ն՝ 617 միավոր ցուցանիշով, ինչը ենթադրում է ողջ մոդելային շարքում առկա առաջադեմ տեխնոլոգիաների բարձր մակարդակ: «Լյուքս» սեգմենտում շվեդական ընկերությանը հետևում են BMW-ն (583 միավոր), Cadillac-ը (577 միավոր), Mercedes-Benz-ը (567 միավոր) և Genesis-ը (559 միավոր): Զանգվածային մոդելների սեգմենտում առաջատարի դիրքը զբաղեցրել է Hyundai-ը՝ 556 միավոր գնահատականով: Հարավկորեական ընկերությունը առաջարկում է միջինից բարձր որակի տեխնոլոգիաներ և դրանց ինտեգրման բարձր ցուցանիշներ: Այս ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Subaru-ն (541 միավոր), որին հետևում են Kia-ն (538 միավոր), Nissan-ը (534 միավոր) և Ram-ը (520 միավոր):

Աղբյուր՝ jdpower.com

Դիտել բոլորը