RENAULT-Ն ՎԱՃԱՌԵԼ Է 300 000 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

RENAULT-Ն ՎԱՃԱՌԵԼ Է 300 000 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
27 հուլիսի, 2020 թ.

Renault ընկերությունը հայտարարել է, որ մակնիշի էլեկտրական ավտոմեքենաների վաճառքների ցուցանիշը Եվրոպայում գերազանցել է 300 000 օրինակը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ընկերության զբաղեցրած առաջատար դիրքերը այս սեգմենտում: Renault’s Z.E. մոդելային շարքը ներառում է հինգ տարբեր անուն ինչպես մարդարատ, այդպես էլ կոմերցիոն նշանակության, այդ թվում նոր ZOE և ZOE վեն մոդիֆիկացիաները:

Առաջին էլեկտրական Renault ավտոմեքենան թողարկվել է 2010 թվականին, ինչից հետո վաճառքները աճել են՝ միայն Ֆրանսիայում հասնելով 100,000 վաճառված ZOE ավտոմեքենայի: 2020 թվականի առաջին կիսամյակի բավականին հաջող ցուցանիշները պայմանավորված են նաև նոր ZOE մոդելի թողարկմամբ, ինչի շնորհիվ վաճառքները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը գրեթե հիսուն տոկոսով՝ հասնելով 37 540 օրինակի:

Renault-ն շարունակում է պոտենցիալ գնորդնեին և հաճախորդներին պարգևել էլեկտրական ավտոմեքենան առօրյա շահագործելու փորձառնություն:Այսպես, ավելի քան 1000 նոր ZOE-ներ ներառվել են ավտոմեքենաների բաժանորդագրման Ontoծառայության ավտոպարկում,ինչի հաշվին դրա ընդհանուր ծավալը աճել է մինչև 1300 ավտոմեքենայի: Միևնույն ժամանակ բրիտանական Լիդսի քաղաքային իշխանությունները ձեռք են բերել 122 հատ էլեկտրական Renault Kangoo Z.E., որոնցից 33-ը կծառայեն անմիջապես քաղաքաետարանին, իսկ մնացածը կընդգրկվեն տեղական բիզնեսին օժանդակող EV Trail Scheme ծրագրում:

Դիտել բոլորը