Ինչպես է համավարակը փոխելու տրանսպորտի ոլորտը:

Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ COVID-19 համավարակը լուրջ ազդեցություն կունենա տրանսպորտի ոլորրտի վրա, մասնավորապես անձնական օգտագործման համար նախատեսված ավտոմեքենաների մասով: Ոլորտի առաջատար գործակալություններից մեկի՝ բրիտանական “loop” ընկերության ուսումնասիրությունը հիմնված է 3000 քաղաքացիների շրջանում կատարած հարցումների վրա, և արտացոլում է այն երկարաժամկետ ազդեցությունը, որը կունենա COVID-19-ը շարժունակության վրա, ավտոմեքենաների վաճառքի և ոլորտի հեռանկարների վրա: Հիմնական եզրակացությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
- Վարորդների 25%-ը կարծում են, որ ավելի քիչ կօգտվեն սեփական ավտոմեքենայից լոքդաունի ավարտից հետո;
- Մոտոցիկլավարների 40%-ը համոզված են, որ ավելի շատ են օգտվելու իրենց փոխադրամիջոցներից;
- Տնից-աշխատանքի և հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտով երթևեկողների 60%-ը վերանայելու է այդ սովորությունը;
- Այսպես կոչված Z-սերունդն ու միլենիալները առաջատար են՝ նոր տեսակի փոխադրամիջոցներին ադապտացվելու տեսանկոյւնից:
Համաձայն ուսումնասիրությանը, հասրարակական և անձնական տրանսպորտի օգտագործման եղանակները կտրուկ փոխվել են վերջին ամիսներին, մասնավորապես՝ զգալիորեն աճել է երկանիվ փոխադրամիջոցներ շահագործողների թիվը: Հարցման արդյունքները վկայում են, որ ճանապարհային ենթակառուցվածքներում կատարվելիք ներդրումները պետք է համահունչ լինեն բնակչության տրանսպորտային վարքին, որի փոփոխությունը ազդում է ինչպես փոխադրամիջոցներ արտադրողների մշակած տեխնոլոգիաների, այդպես էլ տեղական կամ պետական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա:
Հուլիս-օգոստոս ամիսներին կհրապարկվեն ուսումնասիրության երկրորդ և երրորդ մասերը, որոնք ավելի հստակ ազդակներ կուղարկեն ավտոմոբիլային ոլորտում ներգրավված պետական կառույցներին և մասնավոր ընկերություններին՝ թույլ տալով ապահովել առաջարկվող ապրանքների և ծառայությունների արդյունավետությունն ու թիրախայնացումը: