ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ
26 մարտի, 2020 թ.

COVID-19 համաշխարհային համաճարակի արագ զարգացման պայմաններում որոշ ավտոարտադրող ընկերություններ ևս միանում են կանխարգելմանն ուղղված պայքարին, մասնավորապես ընդգծելով սոցիալական հեռավորություն պահպանելու կարևորությունը: Այդ արշավի շրջանակներում գերմանական Audi և Volkswagen ընկերությունները հրապարակել են իրենց ժամանակավոր տարբարենշանները, որոնք ակնառու կերպով ցուցադրում են ինքնամեկուսանալու և շփումները սահմանափակելու կարևորությունը: Ավելին՝ Volkswagen-ը նույնիսկ առանձին հոլովակ է թողարկել այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ավտոարտադրողների մեծամասնությունը դադարեցրել է եվրոպական և ամերիկյան գործարանների աշխատանքը՝ համաճարակային պայմաններում: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Չինաստանի գործարանները հետզհետե վերսկսում են կանոնոավոր աշխատանքը:

Դիտել բոլորը