Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվեցին էլեկտրամոբիլների ապագային առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվեցին էլեկտրամոբիլների ապագային առնչվող հարցեր
28 փետրվարի, 2020 թ.

Փետրվարի 27-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի նախաձեռնությամբ կայացավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլների ոլորտի զարգացման հեռանկարներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր միջոցներին: Հանդիպմանը մասնակցեցին ավտոմեքենաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, ինչպես նաև «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան», ի դեմս նախագահ՝ Արտյոմ Պետրոսյանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության խթանման ուղղությունները, մասնավորապես՝ Հանրապետությունում էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, դրանց ներկրման հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները: Մասնակիցները ներկայացրել են ոլորտի կարգավորմանն ուղղված տեսլականները, ու զարգացման հեռանկարները։

Նախաձեռնությունը միտված է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմմանը և կանխարգելմանը, օդի աղտոտվածության նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, մեր երկրում միջազգային փորձի ներդրմանը, ինչպես նաև կանաչ տնտեսությանը և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի կիրառմանը:

Նյութը՝ Նախարարության ֆեյսբուքյան էջից:

Դիտել բոլորը