ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՊՆԱ ԵՎ ԱԵՀԱ ՄԻՋԵՎ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՊՆԱ ԵՎ ԱԵՀԱ ՄԻՋԵՎ
24 նոյեմբերի, 2026 թ.

2026 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) և «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա» (ԱԷՀԱ) հասարակական կազմակերպությունները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթին ստորագրել են ԱՊՆԱ նախագահ Արտյոմ Պետրոսյանը և ԱԷՀԱ տնօրեն Ջուլիետա Սիմոնյանը։

Հուշագիրը ձևավորում է համագործակցության շրջանակ՝ Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացմանը նպաստելու համար։ Համադրելով ավտոմոբիլային ոլորտի և արևային ու վերականգնվող էներգետիկայի մասնագիտական ներուժը՝ կողմերը նպատակ ունեն խթանել էլեկտրական տրանսպորտային միջոցների կիրառումը և զարգացնել լիցքավորման հասանելի ու հուսալի ենթակառուցվածքները։ Այդ ենթակառուցվածքներում նախատեսվում է կիրառել նաև արևային և այլ վերականգնվող էներգիայի, ինչպես նաև էներգիայի կուտակման լուծումներ։

Կողմերը կքննարկեն օրենսդրական և կարգավորող նախաձեռնություններ և քաղաքականության վերաբերյալ առաջարկներ կմշակեն։ Նրանք նաև կփոխանակեն փորձագիտական գիտելիքներ և ոլորտային ոչ գաղտնի տեղեկություններ, կկազմակերպեն համատեղ սեմինարներ, գիտաժողովներ, դասընթացներ, հետազոտություններ, հանրային իրազեկման նախաձեռնություններ և պիլոտային ծրագրեր։

Դիտել բոլորը