ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏՈՅՈՏԱՅԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏՈՅՈՏԱՅԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
18 նոյեմբերի, 2026 թ.

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Toyota Center VG-ի պաշտոնական բացման արարողությունը։ Նոր կենտրոնը Toyota-ի պաշտոնական ցանցի ընդլայնման կարևոր քայլ է՝ հաճախորդներին առաջարկելով Toyota-ի աշխարհը բացահայտելու և ապրանքանիշի ծառայություններից մեկ վայրում օգտվելու նոր հնարավորություն։

Toyota Center VG-ն գործում է Toyota Caucasus-ի լիազորությամբ՝ որպես 3S ձևաչափի կենտրոն։ Այն մեկ վայրում միավորում է ավտոմեքենաների վաճառքը, հետվաճառքային սպասարկումն ու պահեստամասերի տրամադրումը՝ հաճախորդներին աջակցելով մեքենայի ձեռքբերման և շահագործման տարբեր փուլերում։ Նոր ցուցասրահում այցելուները կարող են ծանոթանալ Toyota-ի մոդելային շարքին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և օգտվել թեստ-դրայվի հնարավորությունից։

Կենտրոնի սպասարկման բաժնում իրականացվում են պլանային տեխնիկական սպասարկում և համակարգչային ախտորոշում, ինչպես նաև վերանորոգման և թափքի վերականգնման աշխատանքներ։ Ծառայությունները մատուցվում են Toyota-ի չափանիշներին համապատասխան՝ կիրառելով արտադրողի տեխնիկական տեղեկատվությունն ու հաստատված ընթացակարգերը։ Կենտրոնում հասանելի են նաև Toyota-ի օրիգինալ պահեստամասեր, քսայուղեր և աքսեսուարներ։

Toyota Center VG-ն սպասարկման ծառայություններ էր սկսել առաջարկել 2026 թվականի սեպտեմբերից։ Այժմ ամբողջական 3S ձևաչափի գործարկմամբ հաճախորդները կարող են նույն վայրում ստանալ վաճառքի, սպասարկման և պահեստամասերի հետ կապված ծառայություններ։ Toyota Center VG-ի նպատակն է հաճախորդներին ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան սպասարկմամբ և Toyota-ի սեփականության փորձառությունը դարձնել ավելի հարմար ու ամբողջական։

Կենտրոնի բացումը նոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին և վերահաստատում է նրա հանձնառությունը՝ Toyota-ին բնորոշ որակն ու վստահությունը հասանելի դարձնելու հաճախորդներին։

Դիտել բոլորը