NIO-ի ներկայացուցիչը միանում է ԱՊՆԱ-ին

19 հունվարի, 2026 թ.
«ԷՆ-Մոթորս» ՍՊԸ-ն՝ NIO և ONVO պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, պաշտոնապես միացել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների հայկական ասոցիացիային (ԱՊՆԱ)։
Այս քայլը կարևոր առաջընթաց է Հայաստանի ավտոմոբիլային շուկայի զարգացման տեսանկյունից՝ նպաստելով ոլորտի հիմնական դերակատարների միջև համագործակցության ամրապնդմանը և ավելի թափանցիկ, մրցունակ ու նորարարական ավտոմոբիլային միջավայրի ձևավորմանը։